Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Վերին Շորժայի բլրակում հայ զինվորների մարմիններ կան, հակառակորդը թույլ չի տալիս հանել». ԳՇ պետի տեղակալ

421
Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ., 20:30
«Վերին Շորժայի բլրակում հայ զինվորների մարմիններ կան, հակառակորդը թույլ չի տալիս հանել». ԳՇ պետի տեղակալ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այսօր օտարերկրյա դիվանագետների հետ Վարդենիսում կայացած հանդիպման ժամանակ նշեց, որ սեպտեմբերի 13-ի գիշերն Ադրբեջանը սկսել է երեք ուղղություններով բավականին ագրեսիվ, լայնամասշտաբ մարտական գործողություններ:

Նա հայտարարեց, որ Վերին Շորժայի բլրակում հայ զինվորների մարմիններ կան:

«Վերին Շորժայի ուղղությամբ դեռևս զոհված զինվորների մարմիններ են մնացել, և Հայաստանի զինված ուժերը գիտեն, թե որտեղ են դրանք գտնվում: Սակայն Ադրբեջանի ԶՈՒ–ն ինտենսիվ կրակով է պատասխանել հայկական կողմի՝ մարմինները դուրս բերելու բոլոր փորձերին»,- հավելել է Մարտիկյանը: