Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ես ինքս էլ զարմացած եմ այդ լուրից». Հնդկաստանի դեսպան

453
Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ., 19:54
«Ես ինքս էլ զարմացած եմ այդ լուրից». Հնդկաստանի դեսպան

Հնդկաստանի դեսպանը, ՀՀ-ում օտարերկրյա դիվանագետների՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում պատասխանեց հայկական կողմի՝ Հնդկաստանից զենք գնելու վերաբերյալ հարցին: «Չեմ կարող մեկնաբանել, ես ինքս էլ զարմացած եմ այդ նորությունը լսելով»,- ասաց դեսպանը: «Մենք ականատես եղանք ավերածություններին, որ տեղի են ունեցել, մեր դիրքորոշումն ի սկզբանե հստակ ձևակերպվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում՝ ագրեսորը պետք է դադարեցնի գործողություններն ու պահպանի հրադադարը: Մեր ներկայացուցիչն ամենախիստն է դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, մեր դիրքորոշումներն աներկբա են ու պարզ:
Նկատառմանը, որ կարծես թե հայտարարությունները չեն կանգնեցնում հակառակորդին, նա պատասխանեց. «Հայաստանը պետք է ուժեղ լինի»:

«Ես ինքս էլ զարմացած եմ այդ լուրից». Հնդկաստանի դեսպան