Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Զախարովան՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում «ոչ տարածաշրջանային խաղացողների» մասին

846
Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ., 19:42
Զախարովան՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում «ոչ տարածաշրջանային խաղացողների» մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում հայտարարել է, թե տարածաշրջանից դուրս գտնվող որոշ երկրներ «փորձում են խոչընդոտել հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության կարգավորմանը»:

«Մենք տեսնում ենք մի շարք ոչ տարածաշրջանային խաղացողների փորձեր՝ անկայունություն մտցնելու տարածաշրջանում, որը հենց նոր օրինական հնարավորություն է ստացել դուրս գալու ձգձգվող ճգնաժամից կամ Ուկրաինայում անկայունությունը տեղափոխել հետխորհրդային տարածքի այլ հատված, ներառյալ՝ Հարավային Կովկասը: Ռուսաստանը շարունակում է միջոցներ ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի դեէսկալացիայի համար, և համապատասխան քայլեր են ձեռնարկվում ՀԱՊԿ-ի միջոցով։

Անհրաժեշտ է ապահովել կայուն զինադադար և բոլոր ուժերի դուրսբերում՝ նախկին դիրքեր»,- ասել է Զախարովան։