«Ադրբեջանը հրթիռակոծել է Հայաստանից դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը». Սանոսյան
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր ժամանել են Գեղարքունիքի մարզ, որտեղ նրանց են ներկայացվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքները: Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին դիմավորել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նրանք այցելել են Կութ համայնք, այնուհետև Վարդենիսում Գնել Սանոսյանն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը ներկայացրել են իրավիճակը: Իր խոսքում Գնել Սանոսյանը մասնավորապես նշել է, որ իրենք այցելել են 2 բնակավայր, այնինչ Գեղարքունիքը նման իրավիճակում հայտնված 12 բնակավայր ունի: «Թշնամին մեր քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները թիրախավորել է, այդ մասին է խոսում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և վիրավորների քանակը՝ 4 զոհ, 6 վիրավոր: Բազմաթիվ ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, վարչական շենքեր, տներ, արտադրամասեր, էլեկտրական հաղորդման գծեր, կամուրջներ, գազի խողովակներ և դա՝ ոչ թե 1-2 վայրում, այլ համատարած: Հրթիռակոծվել է նաև Կեչուտի ջրամբարը»,- ասաց Սանոսյանը: Նա առանձնապես շեշտեց, որ հրթիռակոծվել են Հայաստանից դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը: «Գիտեք, որ Հայաստանը բավականին մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա է արտահանում Իրան: Կարող է թվալ, որ պատահաբար է հրթիռակոծվել Էլեկտրահաղորդման գիծը: Բայց երբ 12 ժամ շարունակ մեր մասնագետներին չթողեցին մոտենալ ու վերականգնել, ամեն անգամ նրանց ուղղությամբ կրակում էի, դա արդեն միտումնավորության ապացույց է: Մենք ստիպված եղանք ավելցուկային այդ իրավիճակում ատոմակայանի ու մյուս էլեկտրակայանների հզորություններն իջեցնել ու կիսով չափ նվազեցնել: Դիտավորյալ խախտվեց մեր ամբողջ էներգետիկ համակարգը»,- նշեց նա: |
ՔՊ-ն լուսանկարներ է տարածել (լուսանկար)
813:06Թույլ չեն տալիս նկարահանել հանդիպումը․ «Բացում» նախաձեռնություն (տեսանյութ)
2613:00Փաշինյանը Ոսկեպարում է․ հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ սահմանափակված է (տեսանյութ)
4212:54«Սամվելին տեղափոխել են Շենգավիթի դատարան»․ փաստաբան
4912:48«Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
6112:26Սամվել Վարդանյանի մայրը ՔԿ-ի դիմաց ուշաթափվեց (տեսանյութ)
7112:18