Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Վարչապետի որոշմամբ պատվիրակություն է գործուղվել ԱՄՆ

610
Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ., 16:54
Վարչապետի որոշմամբ պատվիրակություն է գործուղվել ԱՄՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն է գործուղվել ԱՄՆ: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին մասնակցելու նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 10-17-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

Պատվիրակության կազմում են Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, Ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը և ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը: