Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանը հաջողություն ունի նաև մեր դաշնակիցների մասով․ վճարված գումարի ռազմական մատակարարումները չեն կատարվում Հայաստանին». Ն. Փաշինյան

633
Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ., 11:36
«Ադրբեջանը հաջողություն ունի նաև մեր դաշնակիցների մասով․ վճարված գումարի ռազմական մատակարարումները չեն կատարվում Հայաստանին». Ն. Փաշինյան

«ՀՀ-ն Զինված ուժերը բարեփոխումների լայնածավալ գործընթաց են ստեղծել և Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացնել ԶՈւ բարեփոխումները»,- Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանը, ցավոք, որոշակի հաջողություններ ունի մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով և որտեղ հնարավոր է, փորձում է այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի»,- ասաց նա՝ հավելելով. «Ունենք դեպքեր, որ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում, դաշնակից երկրների կողմից»: