Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանը Հայաստանի տարածքից հարվածել է հայկական ստորաբաժանումներին»․ Փաշինյան

718
Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ., 11:24
«Ադրբեջանը Հայաստանի տարածքից հարվածել է հայկական ստորաբաժանումներին»․ Փաշինյան

«Երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավարևելյան հատվածում Ադրբեջանի Զինված ուժերը հերթական սադրանքն են իրականանցել և ինժիներական աշխտանքներ իրականացնող մեր ստորբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել: Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է»,- այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինժիներական աշխատանքները իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում և և ադրբջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են ՀՀ տարածքում: Սա ագրեսիվ գործողությունների և ագրեսիայի շարունակությունն է, Հայաստանի տարածքը օկուպացված է, մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա, որ Ադրբեջանի Զինված ուժեը պետք է հետ քաշվեն ՀՀ տարածքից»,- ասաց վարչապետը: