«Ադրբեջանը պատրաստ է բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում առաջ շարժվել». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Միջազգային հանրության կոշտ, հասցեական հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, ինչպես նաև՝ Բաքվին ուղղված կոչերը՝ դուրս բերելու ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից, բոլոր առումներով շատ կարևոր են և լուրջ ճնշում Ադրբեջանի նկատմամբ։ Սակայն առաջնագծում Ադրբեջանի իրականացվող քաղաքականությունը՝ ամրաշինական, ագրեսիվ վարքագծի, հավակնությունների առումով, ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն հետ քաշվելու ցանկություն չի դրսևորում, այլ պատրաստ է իր համար բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում առաջ շարժվել։ Եթե միջազգային հանրությունը, դրա առանձին դերակատարներն իրական ցանկություն ունեն կանխելու ադրբեջանական նոր ագրեսիան, ապա պետք է առավել գործուն քայլեր ձեռնարկեն, հակառակ դեպքում նոր մարտական գործողություններն անխուսափելի են»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00