Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Հնդկաստանը Հայաստանին 270 միլիոն դոլարի սպառազինություն է վաճառել

662
Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ., 09:42
Հնդկաստանը Հայաստանին 270 միլիոն դոլարի սպառազինություն է վաճառել

DefenceIndia-ն Հայաստանի հետ հրթիռների, արկերի և ռազմամթերքի մատակարարման բավականին խոշոր պատվեր է ստորագրել. հայտնում է «Առաջին լրատվական»-ը՝ հղում անելով EconomicTimes-ին:

Երկու երկրների կառավարությունները, ըստ աղբյուրի, զենքի և զինամթերքի անխափան մատակարարումն ապահովող միջպետական մի շարք պայմանագրեր են ստորագրել ավելի վաղ՝ այս ամսվա ընթացքում: Հայաստանը Հնդկաստանից կստանա ժամանակակից Պինակա հրթիռներ և հակատանկային զենք: Ռազմական գործարքի գինը գնահատվում է մոտ 270 միլիոն դոլար: Պինակա հրթիռները ունեն 40 կմ հեռահարություն և ճշգրիտ հարվածի կարողություն: Այս հրթիռային համակարգի բարձր արդյունավետությունը ապացուցվել է Քաշմիրի լեռնային շրջաններում Պակիստանի դեմ պատերազմում: