Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի»․ Փաշինյան

772
Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ., 09:36
«Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի»․ Փաշինյան

Հայ-ադրբեջանական սահման ադրբեջանական զինուժի այսօրվա հարձակումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում.

«Ադրբեջանական նոր հարձակման հետևանքով այսօր Հայաստանի տարածքում երեք հայ զինվոր է զոհվել։ Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի։

Ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում և սահմանամերձ տարածքներում բացարձակ անհրաժեշտություն է»,– գրել է նա։