ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկ և Գորիս
Սեպտեմբերի 28-ին ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, դեսպանատան ռազմական կցորդ Վ․Ա․ Կոկոսովը, ՀՀ և ՌԴ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ուղեկցությամբ այցելել են Ջերմուկ և Գորիս քաղաքներ, տեղեկացնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանից։ «Դիվանագիտական առաքելության ղեկավարը հանդիպել է հայկական բանակի՝ տեղի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և վնասներին, որոնք պատճառվել են սահմանամերձ շրջաններին՝ սեպտեմբերի 13-14-ի գնդակոծության հետևանքով։ Սերգեյ Կոպիրկինն այցելել է նաև Գորիս քաղաքում 102-րդ ռուսական ռազմաբազայի առանձին գումարտակի և Սիսիան քաղաքում ռուսական խաղաղապահ զորախմբի առանձին ավիացիոն խմբի տեղակայման վայրեր»,- նշված է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հաղորդագրությունում։ |
Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
10316:18ՀՀ վարչապետի այցը Ծիծեռնակաբերդ լուսաբանելու նպատակով հավատարմագրվելու են միայն լուսանկարիչներ
8716:06Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
8811:48ՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
11511:24Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումներին
120Երեկ, 18:307 անձ է ձերբակալվել․ ՔԿ
117Երեկ, 14:00