Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնի հետ

418
Չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2022 թ., 22:12
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնի հետ

Վաշինգթոն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնի հետ: Հայտնում են ՀՀ ԱԽ-ից։

Հանդիպմանն ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի ու դրա հետևանքների վերաբերյալ:
Զրուցակիցները նաև քննարկել են հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների օրակարգին առնչող հարցեր: