Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել Ռուսաստանի տարածքը
509
Չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2022 թ., 21:06
![]() Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը զորահավաքի պատճառով։ «ԱՄՆ քաղաքացիները չպետք է մեկնեն Ռուսաստան, և նրանք, ովքեր բնակվում են կամ ճանապարհորդում են Ռուսաստանում, պետք է անհապաղ լքեն Ռուսաստանը, քանի դեռ կոմերցիոն ճանախարհորդությունների սահմանափակ հնարավորություններ կան»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ: Նրանք մտավախություն ունեն, որ Ռուսաստանի իշխանությունները կարող են չճանաչել Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկքաղաքացիությունը և նման փաստաթղթերով մարդկանց զրկել ԱՄՆ հյուպատոսական օգնությունից, թույլ չտալ նրանց հեռանալ Ռուսաստանից և կանչել զինվորական ծառայության: Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեհաստանն ու Բուլղարիան իրենց քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել Ռուսաստանը: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
