«Որոշում կայացնողներից պահանջվում է ճիշտ ընկալել եկող ազդակները». Բորիս Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գրառումը․ «Այնպես չե, որ «ոչ մի բան չստորագրենք», «այնտեղից դուրս գանք», «այստեղ մտնենք» ասողները սկզբունքորեն սխալվում են։ Որոշակի հանգամանքների առկայության դեպքում, հնարավոր է, իրենց առաջարկածը նույնիսկ վիճելու առիթ չէր հանդիսանա։ Սակայն կառավարման այն որակները, բանակի և սպառազինությունների այն վիճակը, դիվանագիտական այն ռեսուրսը, մեր նկատմամբ աշխարհի քաղաքական և տնտենսական այն հետաքրքրություննեը, որ ունենք, չեն կարող ապահովել բազմաթիվ պայծառ գաղափարների արդյունավետ իրականացումը։ Այդ առումով որևէ բան փոխելու, բարելավելու հեռանկարներն էլ բավականին մշուշոտ են։ Տխուր է, իհարկե, բայց ուզած-չուզած ստիպված ենք այս փուլում խիստ սահմանափակել հավակնությունները և համակերպվել այն քայլերի հետ, որոնք այլ պայմաններում անընդունելի էին լինելու։ Հիմա կարևոր է, որ ոչ լավագույն սցենարի պարագայում նոր մեծ ձախողումներից խուսափենք։ Հույսը նրա հետ է կապված, որ Հայաստանի էլ ավելի վատ վիճակում հայտնվելը, կարծես, ձեռնտու չէ խոշոր խաղացողներին, և մեր որոշում կայացնողներից պահանջվում է ճիշտ ընկալել եկող ազդակները և դրանց համարժեք ժամանակին գործողություններ կատարել։ Տեսնես, գոնե այդքանը կկարողանա՞նք»։ Աղբյուրը` Բորիս Նավասարդյան |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00