«Վարչապետի ելույթը ՄԱԿ-ում խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր». Ռ. Քոչարյան
«Գտնվում ենք խորը անվտանգային ճգնաժամի մեջ, երբ իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը, վերջին իրավիճակը նաև ցույց տվեց, որ չեն կարողանում ներգրավել մեր գործընկերներին պայմանագրերով սահմանված պարտավորությունները կատարելու համար: Իշխանությունը տարվել է խաղաղության դարաշրջան բացելու թեզով, այդ թեզի ներքո ուղղակի անտեսել է անվտանգության բազմաթիվ հարցեր»,- հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում՝ ներկայացնելով իրավիճակը Արցախում և Հայաստանում, ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Բաքվի և Անկարայի դերը շեշտակի աճել են, այս իրավիճակում անտեսել անվտանգային հարցերը, ուղղակի հանցավոր անգործություն է: Վարչապետի ելույթը ՄԱԿ-ում խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր, իրականում իր բովանդակությամբ դա նշանակում էր, որ սպասելիքներ չկան: Հոգեհանգստի ժամանակ ոչ ոք հանգուցյալին առողջություն չի ցանկանում: Այս էջը պետք է փակել և պետք է բացել նոր էջ այլ հիմքերի վրա հենված»,- ասաց Քոչարյանը: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00