Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 10 դեկտեմբերի, 2022 թ.

«Քոչարյանը չի ասել, որ հավակնում է իշխանության, Տեր-Պետրոսյանը ստում է». Գեղամ Մանուկյան

363
Երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ., 22:12
«Քոչարյանը չի ասել, որ հավակնում է իշխանության, Տեր-Պետրոսյանը ստում է». Գեղամ Մանուկյան

Քոչարյանը չի ասել, որ հավակնում է իշխանության, Տեր-Պետրոսյանը ստում է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանի պնդմամբ, ՀՀ և Արցախի նախագահների ու կաթողիկոսի հանդիպումը ամբողջությամբ ուրիշ կերպ է կազմակերպվել, ինչի մասին չխոսեց առաջին նախագահը իր հարցազրույցում։
Մանուկյանը նշեց, որ ինքը չի ուզում փակագծեր բացել, քանի որ նպատակ կա շարունակել համագործակցության այդ ֆորմատը։

Բանախոսի կարծիքով, չի կարելի Փաշինյանի հետ երկխոսության գնալ, քանի որ ժամանակին հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է փաստել, որ ինքը ստախոս է։

Գեղամ Մանուկյանը նաև ավելացրեց, որ իրենց համար պաշտոնները չեն կարող հայրենիքից ավելի կարևոր լինել։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Քոչարյանը չի ասել, որ հավակնում է իշխանության, Տեր-Պետրոսյանը ստում է». Գեղամ Մանուկյան