Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ընդամենը մեկ հարց ունեմ ՀՀ առաջին նախագահին». Ն. Զոհրաբյան

875
Երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ., 14:18
«Ընդամենը մեկ հարց ունեմ ՀՀ առաջին նախագահին». Ն. Զոհրաբյան

«Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցին. «Ընդամենը մեկ հարց ունեմ ՀՀ առաջին նախագահին. Դուք Փաշինյանին հստակ տվել էիք ամենաֆանտաստիկ ձևակերպումներից մեկը՝ «ազգակործան պատուհաս»: Հարց. նա այլևս ազգակործան պատուհաս չէ՞. ինչպե՞ս եք պատկերացնում ազգակործան պատուհասի հետ քննարկել որևէ հարց»,- ասել է Զոհրաբյանը: «Ինչպե՞ս եք կոչ անում քաղաքական ուժերին կոնսոլիդացվել թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկողի շուրջ, կամ ասում եք՝ բանակցային օրակարգի որևէ դետալից տեղյակ չեք, բա որ տեղյակ չեք, ինչի՞ եք կոչ անում քաղաքական ուժերին՝ կոնսոլիդացվել նրա շուրջ»,- հավելել է Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանի ասուլիսը