Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Զոհերի զգալի մասը կարող էր չլինել, եթե պետությունը թիկունք կանգներ բանակին». Ս. Օհանյան

968
Երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ., 13:42
«Զոհերի զգալի մասը կարող էր չլինել, եթե պետությունը թիկունք կանգներ բանակին». Ս. Օհանյան

«Երկու ցավալի բան պետք է ասեմ. զոհերի զգալի մասը կարող էր չլինել, եթե պետությունը թիկունք կանգներ բանակին, ապահովեր անվտանգություն, մարտական գործողությունների խորքում ինժեներական սարքավորումներ, պաշտպանական բնագծեր կահավորեր»,- այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Եվ երկրորդ, կարող էինք շատ զոհեր ունենալ, բայց ունենալ հաղթանակ. մեր ցավն այն է, որ այս քանակությամբ զոհերի պայմաններում ունեցել ենք պարտություն»,- հավելել է պաշտպանության նախկին նախարարը:

Սեյրան Օհանյանի ճեպազրույցը