«Փաշինյանը կանգնելու է հայոց պատմության պատասխանատվության պատի տակ». Թաթուլ Հակոբյան
Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլն ԱՂԵՏ է, Դուք էլ եք ԱՂԵՏ ու ԴԱՎԱԴԻՐՆԵՐ Մեկնում ես ծայր հարավ-արևելյան առաջնագիծ, պատմություններ լսում, թե ինչպես են մեր 18-20 տարեկան տղաները Հայոց սուրբ հողի համար զոհվել, խեղվել, անհետ կորել հակառակորդի 100-200-անոց, մինչև ատամները զինված ստորաբաժանման դեմ կռվում՝ տասնապատիկ փոքր ուժերով.... Մեկնում ես զորամաս, որտեղ վերջին գիշերն է անցկացրել 18-ամյա տղան, որի անկողնու վրա ծաղիկ է դրված ու սիրտդ կտոր-կտոր է լինում... Մեկնում ես սահմանային գյուղեր, զրուցում հայ մարդու հետ, որ հասկանում է, թե ինչ է կատարվել ու ինչ է մեզ սպասվում և ինչ պետք է անել վերահաս աղետը կանխելու հարցում... Կարդում ես նախկին արտգործնախարարի, վարչապետի, նախագահի, մտավորականի տեքստը և ամոթից գետինը մտնում: Մեկը պատերազմն Ադրբեջանի տարածք է տեղափոխում, մյուսը՝ Պուտինին արդարացնում անուղղակի, երրորդը՝ Շուշին ու Հադրութը բանակցությունների սեղան բերում... Կարելի՞ է այս աստիճան կտրված լինել Հայաստանի իրականությունից... իսկ եթե իշխանություւնն է ձեր ուզածը, անգամ եթե միայն Երևանը մնա, ապա Դուք ԱՆԲԱՐՈ եք ոտքից գլուխ: Նիկոլ Փաշինյանն այս պատերազմը և ամեն օր շարունակվող մեր պարտությունը չկանխելու համար կանգնելու է ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՏԻ տակ... Բայց այդ պատի տակ կանգնելու են նաև 1997-1998թթ. Հայաստանում Արցախի փրկության անունով ռազմական հեղաշրջում իրականացրած Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը, Արկադի Ղուկասյանը, Վարդան Օսկանյանը և մյուս դավադիրները... Աղբյուրը` Թաթուլ Հակոբյան |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00