Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Մեր հայրենիքի տանիքը քանդեց Տեր-Պետրոսյանը, պատերը՝ Քոչարյանը, վերջում էլ սա եկավ, թշնամուն ասեց՝ էստի համեցեք». անհայտ կորածի մայր

306
Երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ., 10:48
«Մեր հայրենիքի տանիքը քանդեց Տեր-Պետրոսյանը, պատերը՝ Քոչարյանը, վերջում էլ սա եկավ, թշնամուն ասեց՝ էստի համեցեք». անհայտ կորածի մայր

«Ես հարգանք չունեմ էդ մարդու նկատմամբ, որ անուն-ազգանունով դիմեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհայտ կորած զինվոր Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ տիկին Գոհարը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին. «Ստելով եկավ, խաբեց ազգին ու նստեց աթոռին. ոչ մի բան էլ չի բացահայտելու, մեկը լինի՝ իրա արարքները բացահայտի»,- նշեց նա: «Մեր տան՝ մեր հայրենիքի տանիքը քանդեց Տեր-Պետրոսյանը, պատերը՝ Քոչարյանը, պատուհանները՝ ընդեղ ո՞վ մնաց... վերջում էլ սա եկավ՝ դռները ջարդեց ու թշնամուն ասեց՝ էստի համեցեք»,- ասաց անհայտ կորածի մայրը:

Այսօր 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցն է: