Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ավտովթար՝ Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին․ կան տուժածներ և զոհ

749
Երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ., 11:06
Ավտովթար՝ Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին․ կան տուժածներ և զոհ

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:53-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ չորս տուժած տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել Արմավիր քաղաքի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին։