Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Եթե հապաղենք, ամիսներ անց այս հորդորը գուցե այլևս հասցեատեր չունենա»․ քաղաքագետ

321
Երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ., 01:30
«Եթե հապաղենք, ամիսներ անց այս հորդորը գուցե այլևս հասցեատեր չունենա»․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Գոնե այս անգամ պետք է անսալ Տեր-Պետրոսյանի սթափեցնող կոչին
Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը դիտեցի:
Հայ իրականության բացառիկ ադեկվատ, պետական օրակարգը քաղաքական կոնյուկտուրայից վեր դասող եզակի պետական այր է:
Այսօր Առաջին նախագահը թերևս վերջին ջիգն էր գործադրում՝ քաղաքական էլիտային, մտավորականությանը, հասարակությանը բացատրելու, որ ինստիտուցիոնալ խաղաղությունը, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը մեր պետությունը փրկելու միակ միջոցն է:
Եթե հապաղենք, ամիսներ անց այս հորդորը գուցե այլևս հասցեատեր չունենա:
Գիտեմ՝ այս գրառումից հետո, ինձ կրկին «լևոնական» են համարելու: Փույթ չէ, նույնիսկ պատվաբեր է, որովհետև «լևոնականությունն» այլևս նույնանում է բանականության, ռացիոնալության, քաղաքական ռեալիզմի հետ ու քիչ աղերս ունի կոնկրետ անձի, նրա քաղաքական հավակնությունների հետ:
Գոնե այս անգամ պետք է անսալ Տեր-Պետրոսյանի սթափեցնող կոչին»: