Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Հատո՞ւկ էր նման ցածրորակ հարցաշար կազմվել»․ Դավիթ Գրիգորյան

287
Երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ., 01:00
«Հատո՞ւկ էր նման ցածրորակ հարցաշար կազմվել»․ Դավիթ Գրիգորյան

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԽԱՅՏԱՌԱԿ, ԱՆԲՈՎԱՆԴԱԿ
հարցազրույց։ Ու առաջին միտքը, որ գալիս է. ո՞վ էր նստած Տեր֊Պետրոսյանի դիմաց։
Էդ տղեն չէ՞ր հասկացել, որ տաղավարում հերթական ու շարքային մեկը չի նստած, այլ մարդ, որը գուցե առավել, քան իր բոլոր հաջորդները, կարող էր վերլուծել առկա վիճակը Հայաստանում ու դրա շուրջ։ Լավ, էդ հարցազրույց վարողն ինչո՞ւ մեզ զրկեց միտք լսելու հնարավորությունից։ Ի՞նչ է, հատո՞ւկ էր նման ցածրորակ հարցաշար կազմվել։ Իսկ կազմվե՞լ էր, առհասարակ։ Ո՞նց կարելիա նման մարդու հետ հարցազրույցի պատրաստվել, ինչպես կպատրաստվես հարցազրույցի մի անարժեք դեպուտատի հետ։ Լավ, որևէ մեկն էդ տղուն չի՞ ասել, որ ինքը Լարրի Քինգը չի։ Առավելագույնը՝ Սթիվեն Քինգի հորինած ամենաանհաջող կերպարներից մեկի չստացված կրկնօրինակը։
Տղերք, էս հարցազրույցը պիտի տևեր առնվազն 40֊50 րոպե։ Էնպիսի շրջանակ հարցեր պիտի հնչեին, որոնցով կբացվեին ահագին չակերտներ, իսկ էդ գերինքնավստահ անհատականությունն առաջին նախագահի հետ խոսում էր, կարծես Հայկ նահապետին ինքն է ծնել։
Ի՞նչ ասեմ, ունենալ էդպիսի հնարավորություն ու սենց փուստ կրակե՞լ, սենց տաղտկալի ու սենց անբովանդակ, սենց պրիմիտիվ մոտեցո՞ւմ ցույց տալ։
Մառազմ։ Տեր֊Պետրոսյանն էլ, ամենայն հավանականությամբ, մանթրաժ թողեց՝ գնաց։ Հլը տես՝ քանի՞ հարց հնչեց, որին առաջին նախագահն անգամ հարկ չհամարեց անդրադառնալ, ցածր համարեց պատասխանել։
Մի կողմ դնենք Տեր֊Պետրոսյանի նկատմամբ տարբեր վերաբերմունքը, նրա անձի նկատմամբ հանրային կարծիքը։ Մոռացեք դա։ Արժանի՞ էր նման մտահորիզոն ունեցող մարդը հյուրընկալվել մի տաղավարում, որտեղ հարց տվողը էդպես էլ չկարողացավ հարց ձևակերպել։ Հարցս հռետորական էր։
Հ.Գ. ես հարցազրույց վարել չգիտեմ, բայց լավ ունկնդիր եմ։ Գնահատականս էլ շարքային ունկնդրի գնահատական է, ոչ ավել։ Բայց այն, որ այս զրույցը կարող էր բազմաթիվ անպատասխան մնացած հարցերի վրա լույս սփռել՝ փաստ է։ Այլ հարց է, որ այդ լույսը մարեց ինչ֊որ մեկի ստամոքսում»։

Աղբյուրը`   Դավիթ Գրիգորյան