Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Ասաց՝ 6 ամիս հետո կարող է էլ Հայաստան չլինի ու լիքը կարևոր բաներ». Թոքմաջյան

281
Երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ., 00:18
«Ասաց՝ 6 ամիս հետո կարող է էլ Հայաստան չլինի ու լիքը կարևոր բաներ». Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի գրառումը․ «Բնականաբար ես ինձ իրավունք չեմ վերապահի որևէ վերլուծություն անել Տեր-Պետրոսյանի խոսքի շուրջ։ Դա ունի մի քանի հիմնավոր պատճառ։
Զուտ շարադրեմ խիստ սուբյեկտիվ ընկալումս։ Հեղափոխությունից անմիջապես հետո Տեր-Պետրոսյանը հստակ ասաց Փաշինյանին, թե ինչ է պետք անել Ղարաբաղի հարցում։ Չարեց։ Հիմա էլ Ղարաբաղի հարց չկա։ Ստացանք 44-օրյա պատերազմ՝ դրանից բխող դժբախտագույն հետևանքներով։
Պատերազմի ընթացքում, Տեր-Պետրոսյանը փորձեց կոնսոլիդացնել բոլոր կողմերին՝ վերանալով ամբիցիաներից։ Նորից չեղավ։
Էսօր Տեր-Պետրոսյանն ասում է նույնը։ Կներվի ինձ գռեհկաբանությունը, բայց ընկալումս հետևյալն է.
1.Ախքոյի մեջ ենք ազգովի։
2.Հիսուս Քրիստոսն էլ գա, աշխարհաքաղաքական որևէ ռասկլադ չի փոխելու։
3.Կապ չունի, թե որ մեկս ենք հերոս, որ մեկս՝ դավաճան, որ մեկս ենք ավելի շատ վատություն կամ լավություն արել։
4.Հիմա էս ազգը չորսիս է ընկալում որպես իր դժբախտությունների ու երջանկությունների հիմք, եկեք տղություն ունենանք, չորսով մտնենք ամենածայրահեղ բեռի տակ՝ անձը մի կողմ դնելով։
5.Իշխանության գալու մելկի ժուլիկությունները թարգեք, քանի որ վեց ամիս հետո կարող է էլ Հայաստան չլինի։
Հ. Գ.
Ու էլի լիքը կարևոր բան ասաց»:

Աղբյուրը`   Վահրամ Թոքմաջյան