Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Մեզ սպասվում են ծանր լուծումներ․ պայմանագրեր պիտի ստորագրվեն և՛ Ադրբեջանի հետ, և՛ Թուրքիայի»․ Լ․ Տեր-Պետրոսյան

273
Երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2022 թ., 22:52
«Մեզ սպասվում են ծանր լուծումներ․ պայմանագրեր պիտի ստորագրվեն և՛ Ադրբեջանի հետ, և՛ Թուրքիայի»․ Լ․ Տեր-Պետրոսյան

«Ժամանակին կոմունիստներն ու դաշնակցականներն իրար դեմ պատերազմներ էլ են արել, բայց եկավ մի պահ, որ խոհեմություն դրսևորեցին և եկավ խաղաղություն՝ Վրացյանի գլախվորությամբ, որը մեզ ապահովեց 101 տարվա խաղաղություն։ Եվ այդ 101 տարվա ընթացքում օտար զինվորի ոտք չէր մտել Հայաստանի Հանրապետության տարածք․ դա առաջին անգամ տեղի ունեցավ անցած տարի»,-Հ1-ի եթերում ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Ստեղծեցինք պետություն։ Անկախ նրանից, թե ինչպես էինք վերաբերվում կոմունիստական գաղափարախոսությանը, մեթոդներին, բայց Հայաստանում ստեղծվեց մի կառավարական համակարգ, տնտեսական համակարգ, ստեղծվեցին կադրեր․․․անկախ դաշնակցության և կոմունիստների՝ իրար «հոշոտելուց»»։
Հարցին՝ կարծում եք հիմա այդ պա՞հն է․․ Լ․ Տեր-Պետրոսյանն արձագանքեց․ «Հիմա այդ պահն է»։ Իսկ թե ինչ կտա դա Հայաստանին, առաջին նախագահը պատասխանեց․ «Մեզ սպասվում են ծանր լուծումներ, ցավոտ լուծումներ։ Պայմանագրեր պիտի ստորագրվեն և՛ Ադրբեջանի հետ, և՛ Թուրքիայի հետ։ Դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու։ Բայց կա մի պահ, որ այլընտրանք չկա»։