30-ամյա տղամարդը ամբարձիչը մոտեցրել է մալուխներին, հոսանքահարվել ու մահացել
Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Արեգ Գրիգորյանն էր: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, նաև որ նույն օրը՝ ժամը 16:10–ի սահաններում Ա. Գրիգորյանը Մարտունի քաղաքի Կոմիտաս և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում «Սուսմետ» ՍՊԸ-ին պատկանող КамАЗ մակնիշի ավտոմեքենային ամրացված վերամբարձ կռունկով շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ ամբարձիչը մոտեցրել է մոտ 10 հազար վոլտ բարձր լարման էլեկտրական հոսանքի մալուխներին, ինչի հետևանքով էլեկտրահարվել և տեղում մահացել է: Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
12923.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
51823.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14622.04.2024, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
11922.04.2024, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
11922.04.2024, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
36422.04.2024, 11:30