Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Սամվել Բաբայանն արցախցիներին հրավիրում է Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան հրապարակ

166
Երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2022 թ., 21:00
Սամվել Բաբայանն արցախցիներին հրավիրում է Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան հրապարակ

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ս․թ․ հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին հրավիրում է Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ քննարկելու Արցախում և Արցախի շուրջ զարգացումները։

«Հարգելի´ հայրենակիցներ, սիրելի՜ արցախցիներ,

Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակը հայ ժողովրդին առերեսել է նոր սպառնալիքների, որոնց հաղթահարման շուրջ միավորվելու և մարդկային ու մասնագիտական փորձառությունն ի սպաս դնելու կոչ-պահանջներ է առաջադրում ժողովուրդը՝ վկայակոչելով նաև ինձ։

Իմ արցախաբնակ հայրենակիցներին ս․թ․ հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին հրավիրում եմ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ քննարկելու Արցախում և Արցախի շուրջ զարգացումները։ Կներկայացնեմ ստեղծված իրավիճակից ելքի իմ տեսլականն ու բոլորիս համատեղ քայլերը, կպատասխանեմ մասնակիցների և հանրային տարբեր հարթակներում ինձ ուղղված հարցերին։

Արցախից դուրս ապրող իմ հայրենակիցներին առաջարկում եմ իրենց հարցերն ու մտահոգություններն ուղարկել [email protected] էլ․ փոստի հասցեով կամ @Սամվել_Բաբայանի_մամուլի_ծառայություն ֆեյսբուքյան էջին, որոնց անպայման կանդրադառնամ հանդիպման ընթացքում»,- ասվում է հաղորդագրությունում։