Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժություններին

196
Երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2022 թ., 20:18
Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժություններին

Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը երկրում կանցկացվեն ՀԱՊԿ զորավարժություններ։ Ի պատասխան Infocom-ի հարցման՝ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ Հայաստանը չի մասնակցի զորավարժություններին․

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ԶՈՒ առջև դրված խնդիրներից ելնելով, որոշում է կայացրել ձեռնպահ մնալ Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունից»,- նշված է ՊՆ-ի պատասխանում։