Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Ջերմուկում առողջարանները ռազմական գործողությունների առաջին ժամերից սկսած չեն գործում

156
Երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2022 թ., 19:30
Ջերմուկում առողջարանները ռազմական գործողությունների առաջին ժամերից սկսած չեն գործում

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնը տեղեկացնում է. «Ջերմուկում վնասվել է ճոպանուղին, հյուրանոցը, բուժկետը, թիրախավորվել է շտապօգնության ավտոմեքենա. Վիզիթ Ջերմուկ
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև հարվածային ԱԹՍ-ներ:
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի վրա ադրբեջանական ուժերի առաջին հարվածը եղել է ճոպանուղուն: Դրանից հետո միայն հարվածել են զորամասին, զորամասի պահեստներին և քաղաքի մերձակա բոլոր տարածքներին։
Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով Վայոց Ձորում տուժել են նաև հյուրատներ, առողջարան, ճոպանուղին, փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը, եւ մարդկանց անձնական օգտագործման մեքենաներ եւ այլ գույքեր:
Թշնամու հարձակման պահին քաղաքի առողջարաններում հարյուրավոր օտարերկրացի զբոսաշրջիկներ կային։ Հյուրանոցներում կարողացել են գրագետ տարհանում կազմակերպել։
Ջերմուկում առողջարանները ռազմական գործողությունների առաջին ժամերից սկսած չեն գործում»։