Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Հունաստանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

205
Երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2022 թ., 18:12
Հունաստանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Սեպտեմբերի 27-ին Երևան կայցելի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը։ Տեղեկությունը հայտնում է Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը Twitter-ի իր միկրոբլոգում։
Նշվում է, որ այցի շրջանակներում նախատեսվում են Դենդիասի հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

Շուրջ երկու տարվա ընթացքում սա Հունաստանի ԱԳ ղեկավարի 2–րդ այցն է Հայաստան։