Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«ՌԴ-ի կողմից միջուկային զենքի գործածության դեպքում՝ ԱՄՆ-ը գործողությունների ծրագիր ունի». Բլինքեն

1224
Երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2022 թ., 11:00
«ՌԴ-ի կողմից միջուկային զենքի գործածության դեպքում՝ ԱՄՆ-ը գործողությունների ծրագիր ունի». Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջուկային հռետորաբանությունն անվանել է «անպատասխանատու»։ CBS-ին տված հարցազրույցում Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը մշակել է գործողությունների ծրագիր՝ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի գործածության դեպքում։

Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով միջուկային զենքի մասին՝ ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության «տարածքային ամբողջականության սպառնալիքի դեպքում, կօգտագործի հնարավոր բոլոր միջոցները»։

Միացյալ Նահանգները Ռուսաստանին զգուշացրել էր «աղետալի հետևանքների մասին». «Եթե ՌԴ-ն Ուկրաինայում միջուկային կամ քիմիական զենք օգտագործի, դա կունենա իր հետևանքները»,- նշել էր Բայդենը: