«Առաջիկա տասնամյակներում այլ հասարակություն չենք ունենալու». Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի գրառումը․ «Հայաստանում տեղեկատվական ահաբեկչություն է։ Ու այս պարագայում մեղադրել այդ ահաբեկչության զոհերին՝ մարդկանց, ում դիտմամբ, օրը 24 ժամ թշնամական երկրի հատուկ ծառայությունները, Հայաստանի ներկա վարչախումբը թիրախավորված ցույց է տալիս հատուկ մշակված նյութեր, համոզում, որ Նախիջևանն ուր որ է ազատագրվում է, իսկ Ալիևն արդեն ծնկի է եկել, ոչ միայն ճիշտ չէ, այլև հեռանկարային չէ։ Մենք առաջիկա տասնամյակներում այլ հասարակություն չենք ունենալու։ Ավելին, ամեն անգամ ընտրություններին, երկիրը պաշտպանելիս մենք դիմում ենք նաև այդ մարդկանց, հաճախ հպարտանում, ոչ առանց պատճառ հերոսացնում ենք նաև այդ մարդկանց։ Ուրեմն՝ պետք է հասկանալ ինչպես կարող ենք աշխատել այդ մարդկանց հետ, ինչպես կարող ենք ճեղքել ահաբեկչական շղթան, ազատագրել իրենց։ Մենք հիմա մեղադրում ենք Իշխանասարում թշնամուն սպասարկողներին քվե տվածներին։ Զայրույթը, իհարկե, հասկանալի է, բայց չենք անդրադառնում, որ այս պայմաններում ամենակարևոր փաստը թշնամու կողմից բռնազավթված Իշխանասարի մոտ ապրել ու արարել շարունակելն է»։ Աղբյուրը` Քրիստինե Վարդանյան |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54