Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Չարենցավանի տեղամասերից մեկում քաղաքացին ՔՊ-ի քվեաթերթիկը ձեռքին մտել է ընտրության

234
Կիրակի, 25 սեպտեմբերի, 2022 թ., 17:42
Չարենցավանի տեղամասերից մեկում քաղաքացին ՔՊ-ի քվեաթերթիկը ձեռքին մտել է ընտրության

Չարենցավանի թիվ 27/09 ընտրական տեղամասում այս պահի դրությամբ ընտրություններն ընթանում են խաղաղ պայմաններում: Հանձնաժողովի՝ ՔՊ-ի կողմից առաջադրված նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ընտրատեղամասում ընտրության իրավունք ունեցողների քանակը 1655 է, այս պահին քվեարկել է մոտ 400 ընտրող:

Հարցին՝ միջադեպեր գրանցվե՞լ են, թե՞ ոչ, հանձնաժողովի նախագահն ասաց, որ մի միջադեպ է գրանցվել՝ մի քաղաքացի 7 համարի քվեաթերթիկը ներս էր բերել դրսից, տեղում կանխվել է, վերցրել են ձեռքից քվեաթերթիկն ու պատռել:
Նշենք, որ 7 համարի քվեաթերթիկը ՔՊ-ինն է, ենթադրաբար ՔՊ-ականները իրենց քվեաթերթիկը տվել են իրենց ընտրողի ձեռքը, որ նա հանկարծ չշփոթվի այլ քվեաթերթիկ վերցնի գցի քվեատուփի մեջ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: