Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Բերդ համայնքի ընտրատեղամասերում ծառայություն են իրականացնում նաև սև բերետավորները

224
Կիրակի, 25 սեպտեմբերի, 2022 թ., 17:30
Բերդ համայնքի ընտրատեղամասերում ծառայություն են իրականացնում նաև սև բերետավորները

Հայաստանի 8 մարզերի 18 համայնքում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Բերդ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունների ընթացքին հետևելիս «168»-ը ֆիքսել է, որ գրեթե բոլոր ընտրատեղամասերում, բացի ծառայություն իրականացնող ոստիկաններից, հսկողություն էին իրականացնում նաև սև բերետավորները։ Ընտրական օրենսգրքի սահմանված կարգով «Ոստիկանության կենտրոնական և տարածքային մարմինները, դրանց ծառայություններն ու ստորաբաժանումները պարտավոր են ապահովել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը»: Նախկինում որևէ ընտրության ժամանակ, իսկ ՏԻՄ ընտրություններին՝ մասնավորապես, ընտրատեղամասերի հարակից տարածքում ոստիկանության սև կամ կարմիր բերետավոր ծառայողներ հսկողություն չէին իրականացնում։