Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 10 դեկտեմբերի, 2022 թ.

Տաշիրի 25/34 ընտրատեղամասում ՔՊ-ի վստահված անձը ցուցումներ է տալիս ընտրողներին. «Անկախ դիտորդ»

149
Կիրակի, 25 սեպտեմբերի, 2022 թ., 13:00
Տաշիրի 25/34 ընտրատեղամասում ՔՊ-ի վստահված անձը ցուցումներ է տալիս ընտրողներին. «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդ»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրված խախտումների վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացնում թելեգրամյան էջում:

Տաշիր խոշորացված համայնքի Սվերդլով բնակավայրի 25/09 ընտրատեղամասում արձանագրվել է քվեարկության գաղտնիության խախտման դեպք․ տարեց կինը, նախքան քվեատուփի մեջ գցելը, ծրարից հանել և իր քվեաթերթիկը ցույց է տվել քվեասենյակում գտնվող երկու անձանց:

***

Տաշիրի 25/34 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը պարբերաբար մոտենում և ցուցումներ է տալիս ընտրողներին ընտրության կարգի վերաբերյալ:

***

Ընտրությունները բավական «ակտիվ» են անցնում Ջրվեժում, որտեղ առաջադրված է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Չնայած նման «միանձնյա ընտրապայքարին», առաքելության դիտորդները մասնավորապես 29/03 և 29/04 ընտրատեղամասերի մոտ նկատել են մարդկանց կուտակումներ, ընտրողների՝ դեպի ընտրատեղամաս տեղափոխման և ուղղորդման դեպքեր: