«Ադրբեջանը Հայաստանին հանդիպման վայր ու ժամ է առաջարկել». Բայրամով
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ բրյուսելյան վերջին հանդիպումից հետո Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել աշխատել խաղաղության համաձայնագրի վրա, իսկ հանդիպումից կարճ ժամանակ անց հանդիպման վայր ու ժամ է առաջարկել Հայաստանին՝ նախագծի վրա աշխատելու համար։ «Երկու օր առաջ Հայաստանի վարչապետը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի 77-րդ Գլխավոր ասամբլեայում: Ցավոք, նրա ելույթը ցույց տվեց, որ Հայաստանը դեռևս հավատարիմ է հարաբերությունները կարգավորելու փոխարեն առճակատումը շարունակելուն»,- ասել է Բայրամովը, փոխանցում է Trend-ը: Խոսելով սահմանազատման և սահմանագծման մասին՝ ադրբեջանցի պաշտոնյան նշել է. «Ադրբեջանը ջանքեր է գործադրել այդ գործընթացը սկսելու, տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացման, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ, որը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է»: |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30