Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Վերջին լայնածավալ հարձակման ժամանակ հայկական բանակը պարզապես ջարդել է գրոհային խմբերին». Դավիթ Դավթյան

256
Կիրակի, 25 սեպտեմբերի, 2022 թ., 16:48
«Վերջին լայնածավալ հարձակման ժամանակ հայկական բանակը պարզապես ջարդել է գրոհային խմբերին». Դավիթ Դավթյան

Լրագրող, «Զինուժ» հեռուստածրագրի թղթակից Դավիթ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրականում...
Վերջին լայնածավալ հարձակման ժամանակ հայկական բանակը պարզապես ջարդել է գրոհային խմբերին, թշնամու կուտակումը: Գուցե այս մասին քիչ են խոսում, հակառակորդը, բնականաբար, լռում է, սակայն պարզ փաստերը նույնիսկ այդ մասին են վկայում:
Իրականում...
Թշնամին չէր սպասում այսպիսի պաշտպանության, պատժիչ գործողությունների: Հայրենական հրետանին պարզապես ջնջել է աջակցող ուժերին: Կուտակումներ, դիրքեր, զրահատեխնիկա: Այն ամենն ինչ ոչնչացվել է: Եվ այս ամենի հեղինակը միայն մեր զինվորն է, սպան է, բանակը: Հրետանին:
Փառք ու պատիվ քեզ իմ զինվոր, հայրենիքի պաշտպան: Էս տղերքն են պահել սահմանը ու շարունակում են պահել»:

Աղբյուրը`   Դավիթ Դավթյան