Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Պեկինում իրավիճակը հանգիստ է, անվտանգության միջոցառումներն ուժեղացված չեն

753
Շաբաթ, 24 սեպտեմբերի, 2022 թ., 20:24
Պեկինում իրավիճակը հանգիստ է, անվտանգության միջոցառումներն ուժեղացված չեն

Պեկինում սեպտեմբերի 24-ին իրավիճակը հանգիստ է, Չինաստանի մայրաքաղաքի բնակիչները զբոսնում են զբոսայգիներում և գնումներ կատարում, անվտանգության միջոցների ուժեղացում չկա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Չինաստանի մայրաքաղաքի բնակիչներն ակտիվորեն պատրաստվում են «Ոսկե շաբաթին»՝ երկար յոթօրյա հանգստյան օրերին՝ ՉԺՀ-ի հիմնադրման 73-ամյակի կապակցությամբ, որը կնշվի հոկտեմբերի 1-ին։ Երկրի գլխավոր հրապարակում՝ Տյանանմենում, արդեն տեղադրվել է «Ծաղիկների և մրգերի զամբյուղ» ավանդական ծաղկային կոմպոզիցիան, որն ամեն տարի գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից։

Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին հայտնվել՝ Չինաստանում հնարավոր պետական հեղաշրջման և իշխանությունը զինվորականներին փոխանցելու մասին։