Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Միակ պատճառը, որ Սերժ Սարգսյանն առաջադրվեց որպես վարչապետ, Արցախն էր». Արմեն Աշոտյան

803
Շաբաթ, 24 սեպտեմբերի, 2022 թ., 14:18
«Միակ պատճառը, որ Սերժ Սարգսյանն առաջադրվեց որպես վարչապետ, Արցախն էր». Արմեն Աշոտյան

«Մեզ կարելի է չսիրել, բայց անբարոյականություն է համեմատել նախքան 2018-ը եղած խնդիրները և այն, ինչ կատարվեց երկրում 2018-ից հետո»,- երեկվա հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ իրենց բոլոր թերություններով հանդերձ Արցախը հայկական էր, երկրորդ հայկական պետությունը՝ 12.000 քառ կմ-ով. «Եվ մենք մտածում էինք, որ այո՛, մենք կարող էինք շարունակ պահել այնպիսի բնագծեր, որոնք հայկական դիվանագիտությանը թույլ կտան բանակցային սեղանի շուրջ հասնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային երաշխավորմանը»: Նրա խոսքով՝ որոշ շրջանակներ շահարկում են՝ Արցախի հարցը Սարգսյանը գցեց Փաշինյանի «ջեբը», «Եթե Սերժ Սարգսյանը Արցախի հարցով խուսափում էր պատասխանատվությունից կամ պետք է այդ հարցը մեկի ջեբը գցեր, ավելի հարմար պա՞հ. նրա պաշտոնավարումն ավարտվում էր՝ կհեռանար... Միակ պատճառը, որ Սերժ Սարգսյանն առաջադրվեց որպես վարչապետ՝ Արցախն էր»,- հավելել է նա: