«Հարկավոր է կատարել իշխանափոխություն՝ հենց իշխանության հետ համաձայնությամբ». Արամ Մանուկյան
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը «Անկյուն + 3» հեռուստաընկերության եթերում խոսել է ստեղծված իրավիճակում «քարը փեշից թափելու», համախմբվելու մասին. «Հարկավոր է, որ քաղաքական բոլոր ուժերը նստեն, լուծումներ գտնեն: Կան լուծումներ: Կարծում եմ՝ ՀՀ-ում կարելի է իշխանափոխություն կատարել՝ հենց իշխանության հետ համաձայնությամբ: Տեր-Պետրոսյանն այս առաջարկն արել էր դեռ տարի առաջ. իմաստը հետևյալն էր՝ բոլորը գումարվում են՝ և՛ ՀՀ-ի, և՛ Արցախի նախագահները, հայտարարում, որ ոչ մի ակնկալիք չունեն, ոչ մեկը չի գնում պաշտոնի: Ընտրում են բոլորի կողմից ընդունելի, չեզոք, հավասարակշիռ մարդու, որը վերցնում է ժամանակավորապես իշխանությունը և նշածս ուժերը ստորագրությամբ աջակցում են էդ մարդուն»,- ասել է նախկին պատգամավորը: Նրա խոսքով՝ ցանկացած նոր եկած իշխանություն, իրավունք է ունենում դիմել միջազգային կառույցներին՝ խնդրելով ժամանակ: «Ասում է՝ քանի որ նոր եմ եկել իշխանության, ժամանակ տվեք ձևավորեմ կառավարություն, թիմ, հասկանամ խնդիրը, որից հետո պատրաստ եմ անցնել քննարկումների: Սա շատ օգտակար կլիներ ՀՀ-ի համար՝ նաև շունչ քաշելու»,- ասել է Մանուկյանը: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24