Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը Հայաստանի արևելյան և հարավային մարզեր չայցելելու կոչի վերաբերյալ

360
Ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2022 թ., 23:36
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը Հայաստանի արևելյան և հարավային մարզեր չայցելելու կոչի վերաբերյալ

ԱՄՆ դեսպանատունն այսօրվա նախազգուշացմամբ փոքր-ինչ մեղմացրել է նախկին սահմանափակումները. «Լուրերի» հարցմանն ի պատասխան՝ հայտնել են դեսպանությունից՝ մեկնաբանելով իրենց քաղաքացիներին Հայաստանի արևելյան և հարավային մարզեր չայցելելու հորդորը:

Նմանատիպ նախազգուշացում արվել էր նաև սեպտեմբերի 13-ի էսկալացիայից հետո, և այժմ դեսպանությունը վերանայել է այդ հայտարարությունը ու ամբողջ Վայոց ձորի մարզ չայցելելու կոչը փոխարինել միայն Եղեգնաձորի արևելք չմեկնելու հորդորով: