Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 01 հոկտեմբերի, 2022 թ.

ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել

375
Ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2022 թ., 21:54
ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել

ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել. «Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի՝ իբր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանում է իրականացվում իրականության հետ որևէ առնչություն չունի:

Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:

Հարգելի՛ տավուշցիներ, շրջանցեք տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է»: