Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ որոշ շրջաններ այցելելուց

479
Ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2022 թ., 20:12
Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ որոշ շրջաններ այցելելուց

Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև վերջին բախումների պատճառով Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ Վայոց ձոր, Սյունիք և Գեղարքունիքի հարավային շրջաններ մեկնելուց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին մեկնել նաև Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, ինչպես նաև Վրաստանին միացող M16 ճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատված: Իսկ այն ճանապարհորդներին, ովքեր ցանկանում են ճամփորդել Հայաստանի և Վրաստանի միջև, խորհուրդ է տրվում ընտրել այլընտրանքային երթուղիներ կամ նախընտրել օդային երթուղին: