Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ.

«Ու չասեք՝ «ոնց չեմ ամաչում, պանիկա եմ տարածում»․ Աննա Կոստանյան

343
Ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2022 թ., 19:36
«Ու չասեք՝ «ոնց չեմ ամաչում, պանիկա եմ տարածում»․ Աննա Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է. «UPDTD
Security alert (անվտանգության զգուշացում) են տալիս ԱՄՆ դեսպանատունը, Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարությունը, որպեսզի իրենց քաղաքացիները հեռու մնան ՀՀ նշված վայրերից՝ Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք, Վայոց ձոր։
Ու չասեք, թե «ոնց չեմ ամաչում, պանիկա եմ տարածում»։ Թուլացել, «վայելում» ենք գլխներիս աղետ բերածների չարաբաստիկ իշխանությունը։
ՄԱԿ-ի երեկվա ելույթի տեքստի վերաբերյալ էլ անիմաստ է որևէ մեկնաբանություն անել, էլ չեմ ասում անկախության օրվա տեքստի (այո ասենք հայրենիքի այն մասում, որը ..... երևի նկատի ունի կմնա)։ Մի բան պարզ է նախկինում, հիմա ու հետո էլ՝ սրանից լավ բան ակնկալել չէր կարել ու չի՛ կարելի։
Միակ բանը, որ մոտը շատ լավ է ստացվում, հայրենիքը բզկտելն է (ասֆալտը, ավտոբուսը ու 3000 դրամ թոշակ ավելացնելը հանկարծ աչքս չմտցնեք):
- ԵՍ չեմ պատվիրակել Արցախից հրաժարվել,
- ԵՍ չեմ պատվիրակել հայկական շահին դեմ սահմանազատում, սահմանագծում անել,
- ԵՍ չեմ պատվիրակել Սյունիքի, Տավուշի Գեղարքունիքի ու Վայոց ձորի սահմանները կասկածանքի տակ առնել ու նոր սահմաններ գծել,
- Ես չեմ պատվիրակել անհասկանալի «անկլավների» փոխանակման հարց քննարկել թշնամու հետ,
- ԵՍ չեմ պատվիրակել բանակը կազմաքանդել,
- Եվ վերջապես, ԵՍ չեմ պատվիրակել սասանել Հայաստանի Հանրապետության անկախությունը։
Ու եթե ես (ու ինձ պես առնվազն մեկ միլիոն հայ, բայց 680.000-ին աչքս չմտցնեք ) չեն պատվիրակել ՔԵԶ մեր փոխարեն որոշում կայացնել ու երկիր «կործանել», ապա դու ո՞վ ես, որ ՄԵԶ բոլորիս էս աղետի առաջ կանգնեցնես»։

Աղբյուրը`   Աննա Կոստանյան