Երևան`   +30 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.

Ստանիսլավ Զասը հանդիպել է ՀՀ ԱԳ փոխնախարարին

235
Ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2022 թ., 17:36
Ստանիսլավ Զասը հանդիպել է ՀՀ ԱԳ փոխնախարարին

Սեպտեմբերի 23-ին ՀԱՊԿ առաքելության ղեկավար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանում հանդիպեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վահե Գևորգյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ-ի թելեգրամյան ալիքը:

Նշվում է, որ կողմերը քննարկել են ստեղծված իրավիճակը և անհրաժեշտ համատեղ քաղաքական ու դիվանագիտական ​​միջոցառումները՝ ուղղված տարածաշրջանում լարվածության թուլացմանը։

ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն։