Երևան`   +26 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ.

«Հերթական տարածքների և բարձունքների կորստով խաթարվելու է մեր առաջնագիծը». Ալվինա Աղաբաբյան

350
Շաբաթ, 24 սեպտեմբերի, 2022 թ., 02:06
«Հերթական տարածքների և բարձունքների կորստով խաթարվելու է մեր առաջնագիծը». Ալվինա Աղաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ասում ենք 29800 քառ կմ, դա նշանակում է.

▪︎ Ադրբեջանին ենք տալիս Արցախն ամբողջությամբ,

▪︎ Ադրբեջանին ենք տալիս Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն իր հարակից տարածքներով և ռազմավարական նշանակություն ունեցող Թեժքար լեռը, որից թշնամին ուղիղ նշանառության տակ է առնելու ողջ Արարատյան դաշտավայրն իր գյուղերով,

▪︎ Ադրբեջանին ենք տալիս Տավուշի մարզից զգալի հատված և Բերդի տարածաշրջան տանող միակ նորմալ երթևեկելի ճանապարհը,

▪︎ Ադրբեջանին ենք տալիս Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհների մի քանի հատվածներ, որն ունենալու է բոլոր այն հետևանքները, ինչ ունեցանք Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները թշնամուն հանձնելուց հետո,

▪︎ հերթական տարածքների և բարձունքների կորստով խաթարվելու է մեր առաջնագիծը, և հսկայական անվտանգային խնդիրներ ու սպառնալիքներ են առաջ գալու, ճիշտ այնպես, ինչպես եղավ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում,

▪︎ ուղիղ հարվածի տակ է դրվելու Երասխը, որի ռազմակալումն Ադրբեջանի կողմից ընդամենը ժամանակի հարց կդառնա, և թշնամու համար ուղիղ ճանապարհ կբացվի դեպի Արարատյան դաշտ ու Երևան,

▪︎ տասնյակ գյուղեր Արարատի և Տավուշի մարզերում հայտնվելու են թշնամու ուղիղ նշանառության տակ, ինչն իր հերթին կբերի այդ գյուղերի աստիճանական և ամբողջական հայաթափմանն ու կորստին,

▪︎ Հայաստանը կանգնելու է անհաղթահարելի սոցիալ-տնտեսական և հումանիտար աղետի առաջ։

Նկարներում Թեժքարն է ու նրանից բացվող տեսարանը»:

«Հերթական տարածքների և բարձունքների կորստով խաթարվելու է մեր առաջնագիծը». Ալվինա Աղաբաբյան
«Հերթական տարածքների և բարձունքների կորստով խաթարվելու է մեր առաջնագիծը». Ալվինա Աղաբաբյան
«Հերթական տարածքների և բարձունքների կորստով խաթարվելու է մեր առաջնագիծը». Ալվինա Աղաբաբյան
«Հերթական տարածքների և բարձունքների կորստով խաթարվելու է մեր առաջնագիծը». Ալվինա Աղաբաբյան

Աղբյուրը`   Ալվինա Աղաբաբյան