Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ.

«Նյու Յորքում այսօր տեղի է ունեցել հիմնականում չլսված, չտեսնված մի բան». Հայկ Մարտիրոսյան

372
Ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2022 թ., 00:30
«Նյու Յորքում այսօր տեղի է ունեցել հիմնականում չլսված, չտեսնված մի բան». Հայկ Մարտիրոսյան

ԱԺԲ անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «ԱՄՆ նախագահը հազվադեպ է հանդիպում և թեկուզ հինգ րոպե զրուցում օտարերկրյա այն պետությունների ղեկավարների հետ, որոնք սերտ, մոտ, կարևոր դաշնակիցներ չեն Միացյալ Նահանգներին: Լավագույն պարագայում ոչ թշնամի, բարեկամական երկրների ղեկավարների՝ նախագահների, միապետների կամ վարչապետների հետ հպանցիկ կամ տևական հանդիպումներ են ունենում պետքարտուղարները: Պետքարտուղարը ամերիկյան արտգործնախարարն է, թեև ունի առավել լայն գործառույթներ և համարվում է երկրի գործադիրի գործնականում երկրորդ պաշտոնյան՝ փոխնախագահից էլ առաջ:
Արարատ Միրզոյանի հետ Նյու Յորքում այսօր հանդիպել է նախագահ Բայդենը: ԱՄՆ նախագահը հանդիպել է ոչ թե օտարերկյա պաշտոնակցի, այլ Հայաստանում մի երրորդական պաշտոնյայի հետ, որը ոչ մի գործադիր կամ քաղաքական իրական լծակ չունի հայաստանյան ներկա համակարգում:
Եվ նախագահ Բայդենը դա չի արել, որովհետև համակրում է Արարատին: Կամ՝ Երևանի, դավաճանական ռեժիմին: Բայդենը դա արել է, որովհետև ծայրահեղ անհրաժեշտ է համարել մեսիջ հղել Ադրբեջանին և իհարկե հայ հանրությանը, որ ԱՄՆ-ը անվերապահորեն սատարում է Հայաստանին: Այստեղ՝ այս հարցում, պաշտոնյաների և երկրների ֆորմատն այլևս կարևոր չէ: Կարևոր է հանգամանքը: Եվ սա բացառիկ դեպք է:
Այսպիսով Նյու Յորքում այսօր տեղի է ունեցել հիմնականում չլսված, չտեսնված մի բան. ԱՄՆ նախագահը կարճ առանձնազրույց է ունեցել Հայաստանը ներկայացնող հայաստանյան ռեժիմի առաջնորդի նվիրյալի հետ՝ դրանով ցույց տալով ոչ թե բացառիկ բարեհաճություն ռեժիմի, այլ՝ նրա ներկայացրած երկրի՝ Հայաստանի հանդեպ և այդ երկրի կարևորությունն ԱՄՆ-ի համար ու Վաշինգթոնի հանձնառությունը՝ պաշտպանելու Հայաստանմ այս դժնդակ ժամանակներում»:

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան