Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Վթար Արարատի մարզում. հոսպիտալացվածները ոստիկաններ են

840
Հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2022 թ., 21:42
Վթար Արարատի մարզում. հոսպիտալացվածները ոստիկաններ են

Սեպտեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմանում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում, բախվել են Toyota Corolla և КамАЗ մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով КамАЗ–ը բախվել է երկաթե արգելապատնեշին: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, որոնք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ դեպքի վայրում հավաքավածների՝ վիրավորները ոստիկանության ծառայողներ են: