Երևան`   +28 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.

«Հայ ռազմագերիների նկատմամբ կտտանքները փաստող տեսանյութերը ուղարկվել են միջազգային կառույցներին». ՄԻՊ աշխատակազմի փորձագետ

246
Հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2022 թ., 15:42
«Հայ ռազմագերիների նկատմամբ կտտանքները փաստող տեսանյութերը ուղարկվել են միջազգային կառույցներին». ՄԻՊ աշխատակազմի փորձագետ

«Նոր տեսանյութեր ենք հավաքագրել և այս պահին դրանց վերլուծությունն է իրականացվում: Շուտով կհրապարակենք նաև երկրորդ զեկույցը»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Պատերազմական հանցագործություն. Ադրբեջանին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավոր ուղիներ» թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը: Նա նշեց, որ ՄԻՊ նախորդ զեկույցին կցվել են սեպտեմբերի 13-ից իրականացված թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով հայ ռազմագերիների նկատմամբ կտտանքները և դաժան վերաբերմունքը փաստող տեսանյութերը և ուղարկվել են միջազգային կառույցներին: Գործընթացը շարունակական է:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն էլ հայտնեց, որ Ադրբեջանի կողմից վերադարձված մարմինները երկու անգամ դատաբժշկական փորձաքննության են ենթարկվում՝ պարզելու համար, թե վնասվածքները ողջ ժամանակ են հասցվե՞լ, թե՞ մահից հետո:
Մանրամասները՝ տեսանյութում

«Հայ ռազմագերիների նկատմամբ կտտանքները փաստող տեսանյութերը ուղարկվել են միջազգային կառույցներին». ՄԻՊ աշխատակազմի փորձագետ