Երևան`   +25 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.

Գերիների և անհետ կորածների հարազատները ևս մեկ ամիս գումարային աջակցություն կստանան

192
Հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2022 թ., 13:00
Գերիների և անհետ կորածների հարազատները ևս մեկ ամիս գումարային աջակցություն կստանան

2020 թվականի սեպտեմբերի 27-ից թշնամու կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների, գերեվարվածներին ընտանիքները ևս մեկ ամիս սոցիալական աջակցություն կտրամադրվի: Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում:

Որոշման նախագծում նշվում է, որ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների, գերեվարվածների ընտանիքները ևս 1 ամիս կստանան սոցիալական աջակցություն ՝ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2022 թվականի հոկտեմբերի 5-ը:

«Մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ (ինչպես նաև գերեվարվածներ), որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք»,-ասված է նախագծում: